Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին ընդառաջ սպայական կազմը արձանագրում է, որ Արցախյան ազատամարտից ծնունդ առած Հայոց բանակը կատարելագործվում է ամեն օր: Հայաստանը ձեռք է բերում նոր սպառազինություն, և այդ գործընթացը շարունակական է: Դրա հետ մեկտեղ աշխատելու են բանակի կարգապահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: