Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսն ավելի վտանգավոր է դառնում, ավելի արագ է ձեռք բերում մարդուց մարդ փոխանցվելու ունակությունը, ուստի կավելանա վարակակիրների թիվը: Ըստ վերջին տվյալների՝ արդեն 2700 հիվանդ կա, մահացել է 80 մարդ: Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավարն ասել է, որ կորոնավիրուսի բնույթի մասին քիչ բան է հայտնի, և դժվար է կանխատեսել մուտացիայի հետ կապված ռիսկերը: Նա ավելացրել է, որ վիրուսի գաղտնի (ինկուբացիոն) շրջանը 1-14 օր է, սակայն վարակակիրները կարող են բացիլն այլ մարդկանց փոխանցել նույնիսկ այդ շրջանում: Պեկինը չի թաքցնում, որ առայժմ չեն կարողանում գտնել կորոնավիրուսի սկզբնաղբյուրը: