Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարձակումը Հալեպի հարավ-արևմուտքում, որը սկսվել է հունվարի 25-ին: Թիրախում Իսլամական դաշինքի գրոհայինների դիրքերն են: Առաջխաղացումն ուղեկցվում է քաղաքի ծայրամասերում հակառակորդի դիրքերի վրա զանգվածային հրթիռա-հրետանային հարվածներով: Ըստ վերջին տեղեկությունների՝ մարտեր են ընթանում նաև Հալեպի հյուսիսարևելյան հատվածում: