Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի մայրը 23 տարի սպասում է նույն պնդմամբ՝ որդին անմեղ է:
5 զինվորի սպանության գործով ցմահ դատապարտյալը 3 տարի դատարանում է՝ վիճարկում է իրեն պատժից վաղաժամ չազատելու որոշումը: Այս անգամ ևս Արթուր Մկրտչյանը պնդեց՝ չի ընդունի այն, ինչ չի արել, բազմիցս առաջարկել է գործը վերաբացել, սակայն ապարդյուն: