Լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ նախագահ Թրամփին զրպարտող տեսագրությունը, որում խոսակցություն է գնում Մոսկվայի և Կիևի միջև դիմակայության մասին: Associated Press գործակալությունն իր YouTube-ի ալիքում տեղադրել է Վաշինգտոնի «Թրամփ» հյուրանոցում 80-րոպեանոց ընթրիքի տեսանյութը, որը կայացել է 2018-ին: ԱՄՆ նախագահը ուկրաինացի օլիգարխներ Լև Պառնասի և Իգոր Ֆրումանի հետ քննարկել է հարցը, թե ինչքան կտևի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիմակայությունը՝ առանց ԱՄՆ-ի միջամտության: Ձայնագրության տևողությունը 1 ժամ 23 րոպե է և պարզ չէ, թե ո՛վ է տեսագրել: Լրատվական գործակալությունը ենթադրում է, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահի իմփիչմենթի արդյունքի վրա: Տեսագրությունից պարզ է դարձել նաև, որ Թրամփն է հրահանգել Մարի Յովանովիչին ազատել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնից: