Անգլիացի զբոսաշրջիկ Ռոուան Քեմփբելը, որն իր հեծանիվով 11 երկիր է անցել՝ 7500 կմ, չի կարողանում շարունակել ճանապարհորդությունը, քանի որ Թբիլիսիի հյուրատներից մեկի բակից գողացել են նրա հեծանիվը՝ գրում է aliq.ge-ն: Զբոսաշրջիկը դիմել է ոստիկանություն, բայց՝ ապարդյուն: Քեմփբելը ստիպված խնդրել է Թբիլիսիի բոլոր քաղաքացիներին օգնել գտնելու իր հեծանիվը և այնտեղ տեղադրված այլ իրեր: Ավելի ուշ զբոսաշրջիկն իր գողացված իրերի մի մասը գտել է Ռուսթավելու պողոտայի աղբամաններից մեկում, բայց հեծանիվի մասին հուսադրող լուր չկա: