Երեք օր Ծաղկաձորում ձմեռային ճամբարի են մասնակցել Գյումրու առաջին գիշերօթիկի նախկին սաները: Հաստատության փակումից հետո նրանք վերադարձել են ընտանիքներ: Պետությունը ստանձնել է այդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման հետ կապված որոշ պարտականություններ: Մեր նկարահանող խումբը գիշերօթիկի նախկին սաների հետ մեկ օր է անցկացրել Ծաղկաձորում, տեսել, թե ինչպես են սովորում դահուկով սահել, ինչ դասընթացների են մասնակցում: Մասնագետներից էլ իմացել են, թե ինչ է այս ամենը տալու արդեն ընտանիքում ապրող երեխաներին: