Արցախում վիրավորված զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երևան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նա նշեց, որ զինծառայողին երկրորդ անգամ չեն վիրահատել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել, զարգացման դինամիկայից ելնելով՝ բժիշկները որոշում կկայացնեն հետագա անելիքների վերաբերյալ: Ըստ Բալայանի՝ նրա վիճակը շարունակում է ծանր մնալ:
Փոխնախարարն ասաց, որ վիրավորված մյուս զինծառայողի վիճակը լավ է, շուտով կվերադառնա ծառայության: