Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսել է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Այսօր ՀՀԿ-ի նախկին իշխանության անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն են գնում արձանագրելու համար, որ Հայաստանի իշխանությունները հետապնդման են ենթարկում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին և փորձում են անձնական հաշվեհարդար տեսնել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդկերպ փորձ է արվում վնասել ՀՀ ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը:
«Եկեք հետ գնանք 2018 թ. մայիս: Ինչպես հիշում եք՝ նոր ձևավորված կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը չպահանջեց: Ինչո՞ւ: Ոչ թե նրա համար, որ սիրում էր կամ չէր սիրում, այլ մի պարզ պատճառով, որ մենք որոշել էինք, որ մենք հարցերին պետք է մոտենանք ինստիտուցիոնալ, որ, եթե կա պաշտոնյա, որը շատ թե քիչ օրինական ընտրվել է այդ կարգավիճակում, ուրեմն ոչ թե պետք է մեր անձնական ճաշակներով առաջնորդվենք, այլ պետք է պետական տրամաբանությամբ առաջնորդվենք: Դրա համար մենք նաև քննադատվել ենք»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր վերաբերմունքը սկզբում լիարժեք չի եղել իրավիճակի վերաբերյալ:
«Իսկ ինչո՞ւ ամբողջական չէր, որովհետև կար իրավաբանների և մարդկանց խումբ, որոնք 1-2 անգամ ինձ դիմել էին և ասել էի, որ իրականում Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին ապօրինի է, բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ իրենք ունեն տեղեկատվություն, որ այդ կոմբինացիան առանց կեղծիքների հնարավոր չէր իրականացնել: Սկզբում ժամանակ չեմ ունեցել քննելու հարցը: Հետո, երբ ունեցել ու ուսումնասիրել է, իր մոտ անգամ հարց չի առաջացել՝ պե՞տք է ընթացք տալ, թե՝ ոչ: Երբ հանձնարարել եմ, որ հասկանան, ազդակներ է եկել, որ «բզբզալ» պետք չէ»,- ասաց վարչապետը: