Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում կայացել է «Վերդեր» – «Հոֆենհայմ» հանդիպումը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դաշտ է մտել 60-րդ րոպեին։
Հանդիպման հաշիվը բացվել է 65-րդ րոպեին։ Տանտերերի նիդեռլանդցի կիսապաշտպան Դեյվի Կլասենը դարձել է ինքնագոլի հեղինակ։ 79-րդ րոպեին Քրիստոֆ Բաումգարտները կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 83-րդ րոպեին խաղի վերջնական արդյունքը ձևակերպել է Սարգիս Ադամյանը՝ 0:3:
Սա Ադամյանի 5-րդ գոլն էր Բունդեսլիգայում: