Չինաստանի յոթ քաղաքացի է Մոսկվայի հյուսիսում գտնվող հյուրանոցներից մեկում հոսպիտալացվել՝ սուր շնչառական վարակի կասկածով: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն, վկայակոչելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին:
Դրանից առաջ Հեռավորարևելյան դաշնային երկրամասում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը հրահանգել էր առողջապահական ծառայություններին, սահմանային ծառայությանն ու երկրամասի շրջանների ղեկավարներին՝ ապահովելու սահմանային տարածքների անվտանգությունը՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի (2019-nCoV) տարածման հետ: