Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում հերթական գրառմամբ կրկին անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:
«Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջևանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։
Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարևոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։
Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսևորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։
Դուխո՛վ, ժողովո՛ւրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս և ձեռքի հետ կլուծենք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն արդեն պատասխանել էր Հրայր Թովմասյանին: