Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին , մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։
Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»։