Ֆրանսիայի հյուսիսարևմտյան շրջանի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով սատկել է 60 կենդանի: Հրդեհը բռնկվել է տերարիումում, որն արագ չեզոքացվել է, սակայն կառույցն ամբողջովին փլուզվել է: Հիմնականում սատկել են չղջիկներն ու սողունները: Կենդանաբանական այգու ոչ մի աշխատակից չի տուժել: Նախնական վարկածի համաձայն՝ կրակի պատճառը կարճ միացումն է եղել: