Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, որոնք հունվարի 25-ին վերսկսել են ռուսական արշավախմբի անդամների որոնողական աշխատանքները, ժամը 14:31-ին հանդիպել են արշավախմբի անդամներին:
Ինչպես հաղորդեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ներկա պահին փրկարարները վատառողջ քաղաքացուն թրթուրավոր ամենագնացով տեղափոխում են Մարտունի քաղաքի ԲԿ: Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը: