Տհաճ միջադեպ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի ու NPR ռադիոկայանի լրագրող Մերի Լուիզ Քելիի միջև: Ամերիկացի բարձրաստիճան քաղաքական գործիչը խիստ քննադատել է հարցազրույց վարող լրագրողին, երբ վերջինս սկսել է հարցեր տալ Ուկրաինայի մասին: Մայք Փոմփեոն հայտնել է, որ նա հարցազրույցի համաձայնություն տվել է միայն Իրանին առնչվող թեմաների համար: Լրագրողի՝ այլ թեմաներին անդրադարձը ԱՄՆ պետքարտուղարը խիստ քննադատաբար է ընդունել:
Եթերից հետո Փոմփեոն լրագրողին հրավիրել է առանձին զրուցելու և բղավել նրա վրա: Քելին հայտնել է, որ պետքարտուղարը փորձել է ծաղրել աշխարհագրության մասին իր գիտելիքներն ու պահանջել քարտեզի վրա գտնել Ուկրաինան: Մայք Փոմփեոն, մասնավորապես ասել է. «Դուք կարծում եք՝ ամերիկացիներին հետաքրքրո՞ւմ է Ուկրաինան»:
Լրագրողը քարտեզի վրա ցույց է տվել Ուկրաինայի տեղը, որից հետո ԱՄՆ պետքարտուղարն անմիջապես հավաքել է քարտեզը: Փոմփեոն հրաժարվել է միջադեպը մեկնաբանելուց: