Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար՝ նշել է Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում արդեն ավանդույթ դարձած 100 փաստերը ներկայացնելիս:
«Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն խմ ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն խմ-ով: Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն խմ ջրից 26,140 մլն խմ պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար Կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել»,- ասել է վարչապետը: