Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Կապանում անցկացվող ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ 2019-ի նոյեմբերին Հայաստանի քաղաքացիների համար չեղարկվել է մուտքի արտոնագրերի պահանջը Սերբիայի և Կատարի կողմից։ Այս տարվա հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Չինաստանի հետ կնքված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը։ Շվեդիան, Սլովակիան, Սերբիան եւ Նիդեռլանդները Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում են կայացրել:
Վարչապետը նաև ընդգծել է, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միանգամից մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայաստանյան շուկա: Եթե մինչև 2018 թ. դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն 10 ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար հայտեր են ներկայացվել: