Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է իր երկրի վրա ճնշում գործադրելու համար: Բելառուսի ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Մոսկվան նավթային ոլորտում հարկային մանևրումներ է իրականացնում հենց դրա համար: Լուկաշենկոն մասնավորապես հայտնել է.
«Ինչո՞ւ են նրանք որոշել ճնշում գործադրել՝ գուշակե՛ք ինքներդ»:
Բելառուսի իշխանությունների պնդմամբ՝ նավթամթերքի վրա դրված մաքսատուրքերի՝ Ռուսաստանի հարկային մանևրումների պատճառով Բելառուսի բյուջե մուտք գործող գումարը նվազել է: Այդ կապակցությամբ պաշտոնական Մինսկը Մոսկվայից փոխհատուցում էր պահանջել, ինչը Ռուսաստանի իշխանությունը մերժել էր: