Չինաստանում բռնկված կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է: Մահաբեր վարակի հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 4 տասնյակը: Այժմ Չինաստանում վարակակիրների թիվը շուրջ 1300 են: Չինաստանում վարակի էպիկենտրոն համարվող քաղաքների հիվանդանոցներում դեղորայքի պակաս կա, հիվանդներն էլ ժամառժամ ավելանում են: Միաժամանակ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի աշխարհագրությունն ընդլայնվել է՝ վաղուց դուրս գալով Չինաստանի սահմաններից: Վարակի դեպք է գրանցվել Եվրոպայում: Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի երրորդ դեպքը՝ առաջինը գրանցվել էր Բորդոյում, իսկ մյուս երկուսը՝ Փարիզում: