Ուկրաինան մտադիր է վերադարձնել երկրի՝ ժամանակավոր գրավված բոլոր տարածքները Դոնբասում և Ղրիմում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իսրայելական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Մենք ընդհանրապես չենք տեսնում հակամարտության հանգուցալուծում առանց մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման: Մեր երկիրը շատ մեծ է: Ես գիտեմ, որ մեզ նման խնդիր ունեն նաև այլ երկրներ: Եթե հեռու չգնանք՝ Վրաստանը, Մոլդովան: Սակայն Ուկրաինան շատ մեծ երկիր է, որտեղ ապրում են միլիոնավոր մարդիկ: Մենք, իհարկե, պետք է վերադարձնենք մեր բոլոր տարածքները»:
Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային նորմերի խախտման ու այլ երկրի տարածքների զավթման նախադեպը խիստ վտանգավոր է ամբողջ աշխարհի համար, քանի որ այն հիմք է տալիս ենթադրելու, որ «կարելի է այդպես անել»: