ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ընթացող մամուլի ասուլիսին պարզաբանեց, թե ինչու է երեկ այցելել Հատուկ քննչական ծառայություն:
«2010-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Վերջերս պարզվեց, որ մի քաղաքացի իր նախաձեռնությամբ այդ կապակցությամբ դիմում է գրել, որ գիտի, թե ով է կազմակերպել այդ հարձակումը, նա ցուցմունք է տվել՝ ինչի՛ հիման վրա քրգործ է հարուցվել, ինձ հարցաքննել են, և ես տուժող եմ ճանաչվել»,- նշեց վարչապետը: