Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է հնարավորինս շուտ սկսել Լիբիայի հարցերի ռազմական հանձնախմբի աշխատանքը: Այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայացած բանակցությունների արդյունքում:
Մերկելը նշել է, որ Գերմանիան ու Թուրքիան ստանձնել են Լիբիայում հրադադարի հաստատումը վերահսկելու պատասխանատվությունը:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատարական կազմը մտադրություն չունի փոխզիջումների գնալ երկրում հրադադարի հաստատման համաձայնագիրը պաշտպանելու հարցում: Միաժամանակ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է կրթել ու վարժեցնել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերին: