Վարչապետ Նիկոլ Փաշինյանը,Կապանում հրավիրած իր վեցերորդ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի՝ ՍԴ նախագահին վերաբերող հարցին, նշել է, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկզբում ամենօրյա, հետո՝ ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել վարչապետին՝ ասելով, որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը և կարող է օգնել ու պատմել ամեն խութի մասին:
«Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ էլ կունենամ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրական դատարան պետք է ունենա»,- ասել է վարչապետը: