Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ինքն իր ծառայությունը վարչապետին չի առաջարկել:
Թովմասյանը նշել է՝ 20 օր սպասելու է, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ փաստ՝ ցանկացած վստահելի ապացույց։ Հակառակ դեպքում Հրայր Թովմասյանը կդիմի դատարան:
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ նշել է, որ «Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկզբում ամենօրյա, հետո՝ ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել իրեն՝ ասելով, որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը և կարող է օգնել ու պատմել ամեն խութի մասին»: