Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված աղբատարների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին Էդմոն Մարուքյանի հայտարարություններին նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ քաղաքապետարանի տիրույթում գտնվող հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորությունը պատկանում է Երևանի ավագանուն:
«Կարո՞ղ է Հայկ Մարությանն այդ «ԿամԱԶ»-ներն իր պապի համար է առել: Ժողովրդավարական երկրներում կա նման պրակտիկա: Այո՛, ես էլ եմ ընդունում, որ պետք է հարցը կանոնակարգել: Ես ցավում եմ, որ պարոն Մարուքյանը չի կարողանում տարբերել: Պարոն Մարուքյանը ոնց որ թե տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չի, ես էլ Սերժ Սարգսյանը չեմ: Չի կարելի ժողովրդի վստահությունն ունեցող իշխանության հետ այդ լեզվով խոսել»,- ասել է վարչապետը: