Հայատառ «Վրաստանն» այս տարի 100 տարեկան կդառնա: Արդեն մեկ դար՝ Վրաստանի հայ համայնքն ամեն երկուշաբթի սպասում է տպագիր մամուլի իր այս ընկերոջը:
Լուրեր թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանից, պաշտոնական լրահոսից սկսած՝ մինչև պարզ մարդկային պատմություններ, լուրեր հոգևոր կյանքից, կրթական, մշակութային, այլ ոլորտներից: