Իրաքի հարավային շրջանում բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների դեմ ուժ է կիրառվել, որի հետևանքով մահացել է 4 ակտիվիստ: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 20 մարդ:
Հիշեցնենք, որ Իրաքում հակակառավարական բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերից ու շարունակվում են մինչ օրս: Ցույցերի աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով Իրաքի մայրաքաղաքն ու երկրի խոշոր բնակավայրերը: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, բողոքում են կոռուպցիայի, գործազրկության ու կյանքի ցածր որակի դեմ: