Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նույնիսկ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետ: Բանակցությունները հնարավոր են, եթե Վաշինգտոնը փոխի Իրանի նկատմամբ դիրքորոշումն ու դադարեցնի Թեհրանի դեմ պատժամիջոցների կիրառումը:
«Ո՛չ, ես երբեք չեմ բացառում այն հնարավորությունը, որ մարդիկ կարող են փոխել իրենց մոտեցումն ու ընդունել իրականությունը: Մեզ համար կարևոր չէ՝ ով է նստած Սպիտակ տանը: Կարևոր է, թե ինչպես են նրանք իրենց պահում: Թրամփի վարչակազմը կարող է շտկել իր անցյալը, դադարեցնել պատժամիջոցներն ու վերադառնալ բանակցություններին: Մենք դեռևս գտնվում ենք բանակցությունների սեղանի շուրջը: Այդ նրանք են հեռացել»: