Թուրքիայի արևելքում՝ Էլյազիգ նահանգի Սիվրիջի շրջանում տեղի ունեցած՝ 6,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան երկու տասնյակի, կան 553 վիրավորներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն:
Նախարարը նաև հայտնել է, որ փլուզվել են տարբեր շինություններ, որոնցից մի քանիսը լուրջ վնասներ են հասցրել շրջակայքին: Էյլազիգի կենտրոնական մասում նաև հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է երկրաշարժի հետևանքով բնական գազի արտահոսքը: