Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է երկու տասնյակը, կա ավելի քան 770 տուժած:
Հիշեցնենք, հունվարի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին), Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: