Ասուլիսի ընթացքում խոսելով Հայաստանին պակասող գույներից՝ Փաշինյանը նաև անդրադարձել է քրեական ենթամշակույթին:
«Մենք ինչու ենք ասում՝ այդ գողական ենթամշակույթի դեմ պայքարենք, որովհետև մենք ուզում ենք սև կոշիկների, սև նասկիների, սև շալվարի, սև ժակետի, սև դեմքի կուլտուրան վերացնենք: Դա հուսահատության կուլտուրա է, դա բռնապետության կուլտուրա է, դա անազատության կուլտուրա է»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ «Իմ քայլը» խմբակցության գործունեությունը ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական գործունեություն է: