Բուլղարիան երկու ռուս դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել և լրտեսության մեղադրանքով վտարել է նրանց երկրից: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Աշխատակիցները կհեռանան հյուրընկալող երկրից` նոտայում նշված ամսաթվի համաձայն»,- ասվում է Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Նույն հաղորդագրության մեջ ասվում է, որ դեսպանատունը չի ստացել որևէ ապացույց այն մասին, որ վտարված աշխատակիցները զբաղվել են այնպիսի գործողություններով, որոնք չեն համապատասխանել իրենց դիվանագիտական կարգավիճակին: Նշվում է նաև, որ ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռք առնել: