Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։
Նա նշեց, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև է։
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ միջադեպի պատճառները պարզ կդառնան նախաքննության արդյունքում: «Հիմա որևէ բան ասել չեմ ցանկանում։ Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»,- ընդգծեց նախարարը։
Նա նաև հայտնեց, որ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, քիչ թվով կրակոցներ են արձակվում: