Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում ներկայացրել է, որ 2020-ի պետական բյուջեով շուրջ 13%-ով ավելացել են սոցիալական նշանակության ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները: Մասնավորապես՝
-
սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 20%-ով, 2018-ի համեմատ` 18%-ով, 2019-ի համեմատ՝ 11%-ով՝ կազմելով 492 մլրդ դրամ.
-
առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 37%-ով, 2018-ի համեմատ` 43%-ով, 2019-ի համեմատ` 24%-ով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ.
-
կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 30%-ով, 2018-ի համեմատ` 32%-ով, 2019-ի համեմատ` 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ: