Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որը թույլ կտա փոփոխություններ մտցնել Ռուսաստանի հետ գազային պայմանագրի մեջ: Փաստաթղթի հրապարակումից մեկ օր առաջ Բելառուսի ղեկավարը հայտարարել էր, որ ածխաջրածինների հարցում հանրապետությանն անհարմար դրության մեջ են դրել ու ստիպել ենթարկվել: Լուկաշենկոյի հավաստմամբ՝ Մոսկվան բարձրացնում է գազի ու նավթի գինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրը վերաբերում է Բելառուսին գազի մատակարարման մաքսատուրքին ու հանրապետության տարածքում գազատար խողովակաշարով վառելիքի տեղափոխմանը:
Իր հրամանագրով, Լուկաշենկոն կառավարության անդամներին լիազորում է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ, որի արդյունքում կառավարությունը իրավասու է սկզբունքային փոփոխություններ մտցնել համաձայնագրում: