Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը, թվարկելով 100 փաստ, անդրադարձել է աղետի գոտուն և բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին: Փաշինյանը նշել է, որ այս տարի 227 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի: Կառավարությունը 2019-ին հատկացրել է 1.3 մլրդ դրամ: Արդյունքում` 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը:
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989 թվականից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան վեց անգամ ավելացել են, և 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ: Արդյունքում` 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք»,- ասել է վարչապետը:
«Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար Կառավարությունը 2019 թ. հատկացրել է 1.3 մլրդ դրամ»,- հաջորդ փաստը ներկայացնելիս նշել է վարչապետը: