2019 թվականն աննախադեպ էր լրագրողների և լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով՝ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Ըստ նրա՝ այս տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 դատական հայտ՝ նախորդ տարվա 22-ի դիմաց:
Փոխարենը, Աշոտ Մելիքյանի ներկայացմամբ, նվազել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը: Առաջընթաց ենք գրանցել նաև խոսքի ազատության ընդլայնման և իշխանական ճնշումների նվազեցման առումով: