Ֆրանսիայում հաստատվել է 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու երկու դեպք: Ըստ Agence France-Presse-ի՝ այդ մասին քիչ առաջ հայտարարել է երկրի Սոցիալական հարցերի և առողջապահության նախարար Ագնես Բուզենը: Գործակալությունը նշում է, որ սա Եվրոպայում վիրուսի հայտնաբերման առաջին դեպքն էր: Բոլոր եվրոպական լրատվական գործակալությունները լուրը զետեղում են, այսպես կոչված, հրատապ ռեժիմով: