Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պլանավորման և քաղաքաշինության ինստիտուտն այս շաբաթ այցելել է Հայաստան՝ վերջնական տեսքի բերելու Երևան քաղաքի հետ իր համագործակցության ծրագիրը։
«Իլ դը Ֆրանս տարածաշրջանը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համատեղ կաջակցի հետևյալ ծրագրերին՝ հասարակական տրանսպորտի միասնական համակարգի ստեղծում, թափոնների կառավարում, քաղաքաշինական ծրագիր:
Իլ դը Ֆրանս տարածաշրջանն արդեն իսկ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործընկեր, որի նոր կամպուսի կառուցման համար տարածաշրջանը տրամադրում է 500 հազար եվրո դրամաշնորհ։ Իլ դը Ֆրանսը զարգացնում է իր գործունեությունը Հայաստանում»,- գրել է դեսպան Լաքոտը: