Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը երկուստեք ընդգծել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում է:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ: