Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ 24 տարի առաջ ցմահ դատապարտված Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատվեց պատժից:
Նա անազատության մեջ է 1996 թվականից՝ 3 զինծառայողի սպանության գործով:
Երեկ դատախազ Բրուտյանն առաջարկել էր մերժել վաղաժամկետ ազատվելու պահանջը: Վերջին 5 տարում Մանուկյանը կարգապահական տույժ չի ունեցել, 2 գիրք է հեղինակել՝ մեկում արտահայտելով զղջում, մյուսում անդրադարձել ապրիլյան պատերազմին: Նաև ընդունվել է համալսարան և հեռակա ուսում ստացել, ռեժիմի փոփոխության է արժանացել դրական վարքագծի շնորհիվ՝ կիսափակ ռեժիմից անցել է կիսաբացի: