Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, թե Facebook սոցիալական ցանցը, հնարավոր է, դավադիր համաձայնության է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի վերջինս կարողանա հաղթել 2020-ի նախագահական ընտրությունները:
«Կարծում եմ՝ Թրամփի և Ֆեյսբուքի միջև մի տեսակ ոչ պաշտոնական փոխօգնության գործողություն կամ համաձայնագիր է առկա»,- Սորոսին է մեջբերել Bloomberg-ը: Նա նշել է, որ Facebook-ը կարող է օգնել Թրամփին վերընտրվել՝ կեղծ տեղեկություններ տարածելով:
Facebook-ն, ի դեպ, հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները: