Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը, որոնք գործի են դրվել «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության ժամանակ, հարձակվել են Իրաքում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան հենակետերից:
Գեներալը խոստովանել է, որ մինչ այդ անօդաչուները նկատվել են իրանցիների կողմից, բայց թե ինչ նպատակով են դրանք օդ բարձրացել, ցավոք, ժամանակին չեն կարողացել գլխի ընկնել:
Հենակետերից մեկը, որտեղից գործի է դրվել անօդաչու, Ayn al-Asad-ն է, որը հրթիռակոծվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից և որից համարյա ոչինչ չի մնացել: Սկզբնապես ամերիկացիները պնդում էին, որ զոհեր և վիրավորներ չկան, բայց ավելի ուշ պարզվեց, որ 11 զինծառայող ստացել է կոնտուզիա և ուղեղի ծանր ցնցում: