Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են հսկողությունը Թուրքիայի և Իրաքի հետ սահմանի մեծ մասի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ սիրիական բանակը շարունակում է տարածքներ ազատագրել գրոհայիններից:
Թեժ մարտեր են ընթանում հատկապես Իդլիբ նահանգում կառավարական ուժերի և իսլամական դաշինքի գրոհայինների միջև: Տանկերն ու հետևակային մարտական մեքենաները հարավարևելյան Իդլիբում շարժվել են առաջնագիծ, որտեղ Բաշար Ասադի զորքերը պատրաստվում են թշնամուն հետ մղել ավելի հյուսիս և ռազմաճակատի այս հատվածում մոտենալ գրոհայինների հենակետին՝ Մաարաթ ալ Նուման քաղաքին: