«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին, նշել է, որ նայել է երկու-երեք անգամ, և «պետական շահի կամ որևիցե մի անհատի կամ կուսակցությանը դեմ կամ վիրավորական բան» չի նկատել:
ԲՀԿ-ական պատգամավորների վարքագծին անդրադառնալով՝ Ծառուկյանը նշել է, որ սադրանք էր, որի ժամանակ առաջացավ պոռթկում երկու կողմից էլ, ոչ թե միայն միակողմանի: