ՍԴ նախագահի բնակարանում խուզարկությունն ավարտվել է, լրագրողներին հայտնեց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Նա տեղեկացրեց, որ ոչինչ չի առգրավվել, քննիչները բնակարանում փաստաթղթեր էին փնտրում, սակայն, ըստ նրա, դրանք չէին կարող լինել Հ.Թովմասյանի բնակարանում:
Ա.Մակինյանը նշեց, որ դատարանի որոշմանն ինքը ծանոթացել է, իսկ գործընկերը՝ Միհրան Պողոսյանը, և ՍԴ նախագահը՝ ոչ: Հենց այդ նպատակով էլ նա հրապարակել է տեսանյութը:
«Պետք էր տեսանկարահանում իրականացնել և հանրությանը ցույց տալ՝ ինչպես է իրականացվում ՍԴ նախագահի բնակարանի խուզարկությունը»,- ընդգծեց պաշտպանը:
Նա տեղեկացրեց, որ քննիչի և դատարանի որոշումները բողոքարկվելու են: