Ռուսաստանի Արմավիր քաղաքի մարզադաշտն այսուհետ կկրի Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ, Օլիմպիական չեմպիոն, Արմավիրի պատվավոր քաղաքացի Նիկիտա Սիմոնյանի անունը: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Մարզադաշտի անվանափոխության նախաձեռնողը «Արմավիրի» սեփականատեր Ջևան Չելոյանցն է: Նախաձեռնությունը ինչպես քաղաքի ղեկավարների, այնպես էլ երկրպագուների կողմից մեծ ոգևորությամբ է ընդունվել: