Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին և քաղաքական ու մամուլի գծով ղեկավար Սթիվ Դոդդսին:
Ռուբեն Ռուբինյանը կարևորել է միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացումը:
Հանձնաժողովի նախագահը խոսել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության գերակայությունների մասին: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման և Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցերին:
Քննարկվել են Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ: