Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայել կատարած այցի ժամանակ, որտեղ անցկացվում է Հոլոքոստին նվիրված 5-րդ միջազգային համաժողովը` նվիրված Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին, հանդիպել է Ռուսաստանում դատապարտված Իսրայելի քաղաքացի Նաամի Իսահարի մորը, որին դատարանը մեղավոր է ճանաչել թմրանյութ պահելու և մաքսանենգության համար: Ռուսաստանի դատարանը նրան դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման:
Նախագահ Պուտինը և Իսրայելի վարչապետը հանդիպել են աղջկա մոր հետ: Պուտինը խոստացել է հաշվի առնել Նաամի Իսահարին ազատ արձակելու մոր խնդրանքը: Ավելի վաղ Պուտինին նույն խնդրանքով էր դիմել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: